Իրանի կանանց, ընտանիքի գործերի փոխնախարար Շահինդուխտ Մոլավերդին ասել է, որ Նիգերիայում «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կատարած վերջին քայլը հակասում է իսլամին:
«Իրանը պահանջում է անհապաղ ազատ արձակել աշակերուհիներին: Ո՞վ է նրանց թույլ տվել ներկայանալ որպես Ալլահի ներկայացուցիչներ: Նման իրավիճակում չի կարելի լռել: Հարկավոր է միավորվեն աշխարհի մտավորականներն ու ազատախոհները և պայքարեն նման դավադիր քայլերի դեմ:
«Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 236 աշակերտուհիներին գտնելու համար Նիգերիայի բանակը շուրջօրյա որոնողական աշխատանքներ է իրականացնում:
Նիգերիայի բանակի մամուլի խոսնակ Քրիս Օլոքոլադն Աբուջաջայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Նիգերիայի բանակն առևանգված աղջիկներին որոնում է այդ երկրի հյուսիսում՝ Նիգերի, Չադի ու Քամերոնի հետ սահմանների երկայնքով:
Նա ավելացրել է, որ այդ երկրի ավիացիայի բաժինն ավելի քան 250 թռիչք է իրականացրել այն տարածքներում, որտեղ ենթադրվում է, որ կարող են լինել առևանգված աղջիկները:
Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ին Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգի Գոմբորու քաղաքի դպրոցներից մեկից «Բոկո խարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորումն առևանգել էր 276 աշակերտուհու: Նրանցից միայն 53 են կարողացել փախչել: 223 աշակերտուհի մինչ օրս գերի է պահվում: Առևանգիչները պահանջում են, որ դպրոցները հրաժարվեն կրթության արևմտյան մոդելից, իսկ աղջիկներն առհասարակ թողնեն ուսումը և ամուսնանան:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը:
Tags: իրան, Նիգերիա