Պապը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին օգնել աղքատներին

Պապը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին օգնել աղքատներինՊապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի շատ օգնություն տրամադրել աղքատներին, ինչպես նաև վերաբաշխել մարդկանց ունեցվածքը:

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ հանդիպման ժամանակ Պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել նպաստել ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրողների շրջանում համերաշխության հաստատմանը և մեծահոգաբար վերաբերվել աղքատության և սովի հետևանքով առաջացած խնդիրներին:

Պապը այդ մեկնաբանությունները կատարել է Բան Գի Մունի և ՄԱԿ-ի այլ գործակալությունների ղեկավարների հետ Հռոմում կազմակերպված հանդիպման ժամանակ:

Պապը Ֆրանցիսկոսը պարբերաբար օգտագործում է համաշխարհային առաջնորդների՝ ներառյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումները համաշխարհային աղքատության հիմնախնդրին անդրադառնալու համար:

Պաշտոնում ընտրվելուց հետո անցած 14 ամիսների ընթացքում Ֆրանցիսկոսը մի քանի անգամ բարձրաձայնել է համաշխարհային տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ՝ անցած տարվա սեպտեմբերին իր ելույթներից մեկում նշելով, որ այն այլևս չի կարող հիմնված լինել «փող կոչված աստծո» վրա:

 Անկախ

Tags: ,