Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է. Լևոն Շիրինյան

 

Լևոն Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարության  մասին` քաղաքագետ  Լևոն Շիրինյանը նշեց, որ իրեն անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հարցազրույզի` Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը և նշեց. “Ինձ թվում է Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն,  ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում: Արևմուտքը սխալվեց նաև 2008թ.-ին, որի հետևանքով ազատագրվեցին  Օսիայի օսերը, աբխազները, ինչն Արևմուքը չէր սպասում: Այսօր ևս ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին ռուսական քաղաքական էլիտայի հետ ռազմական էլիտայի փայլուն հաղթանակը: Ռուսաստանը կյանքի գնով էլ իր “արդյունաբերական զոնան” չի հանձնելու, իսկ Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար նրանց երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է և, թվում է` Ադրբեջանը: Վեջինիս մասին հայտարարվում է որպես համաշխարհային խաղացող, ինչը  դուրս է տրամաբանությունից. կարելի է ասել` նյուտոնյան հայտնագործություն է արել Ուորլիքը, քանի որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը  դառնալու համաշխարհային խաղացող.այն չունի ռազմա-քաղաքական էլիտա, եթե թուրքերին հաշվի չառնենք: Ադրբեջանի ժողովուրդը ևս չի կարող կատարել այդ գործառույթը: Այս մասին Արևմուտքը հստակ գիտի”,-նշեց Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի` Ռուսաստանին տարածաշրջանում կայունությունն ամենաշատն է անհրաժեշտ, իսկ այս հարցում Հայաստանն իր առանցքային դերն ունի: Ըստ քաղաքագետի` այն կարող է դառնալ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի համար  լուրջ գործընկեր:

“Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Նրա կողմից ներկայացված 6 կետերը մեզ համար հավասարազոր են մահվան, և ողջունում եմ ՀՀ վարչապետի հատարարությունն այն մասին, որ Ադրբեջանին ոչ մի թիզ հող չի տրվելու: Այս հայտարարությանը հավելենք նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զուսպ, ինչպես միշտ տրամաբանված հայտարարությունն այն մասին, որ մենք նման ծրագիր չունենք”,-նշեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը,  ամփոփելով ասուլիսը,  նշեց. “Նման իրավիճակում հստակ հայլեր են պետք. մեր երկրի մոբիլիզացիոն ուժը պետք է մեծանա, արտագաղթը կասեցվի , իսկ կոռուպցիան պիտի դիտվի ազգային դավաճանությանը համարժեք գործողություն:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին ելույթով, որով առաջակել էր հարցը քննարկել 6 կետերի շրջանակներում: Նրա` “Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ” ելույթի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ`http://archive2.ankakh.com

Tags: , , , , ,