«ՊՍԺ»-ն պատրաստ է Ռոնալդուին գնելու համար վճարել 100 մլն եվրո

1563130_20130516123057.gifՖրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստ է ընդառաջել և թույլատրել, որպեսզի մարզիչ, իտալացի Կարլո Անչելոտին տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Միակ պայմանն այն է, որ արքայական ակումբի ղեկավարությունը բանակցություններ սկսի  թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վաճառելու համար:

Դեռևս պարզ չէ, թե ֆուտբոլիստը կցանականա՞ տեղափոխվել Ֆրանսիա, թե՞ ոչ: Հայտնի է, որ ակումբի սեփականատեր արաբ շեյխերը պատրաստ են հարձակվողին տարեկան վճարել 18 մլն եվրո` հարկերը հանած:

Հավելենք, որ Ռոնալդուին ցանկանում է գնել նաև անգլիական «Մանչեսթեր յունայթեդ» ակումբի ղեկավարությունը: 28-ամյա ֆուտբոլիստը 2003-2009-ին այդ թիմում է խաղացել և տեղափոխվել է «Ռեալ» ռեկորդային` 93,4 մլն եվրո վճարի դիմաց:

Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստ է որպես փոխհատուցում «Ռեալին» վճարել 100 մլն եվրո:

 

Tags: