ՀԿ-ների 30 ղեկավարներ կոչ են արել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին պաշտպանել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը

2Ադրբեջանական ՀԿ-ների 30 ղեկավարներ նամակով դիմել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբորն Յագլանդին: Նամակում վերջինիս ուշադրությանը ներկայացվել է Ադրբեջանում քննադատական հայացքների համար շարունակվող հետապնդումները:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչները և իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ հենց որ միջազգային հանրության ուշադրությունը թուլանա, իրենց կպատժեն`իշխանությունների իրական գործողությունները բացահայտելու համար: Արդեն այսօր իշխանության քննադատները և իրավապաշտպանները քաղաքական պատվերով ձերբակալված են, ինչպես նաև ենթարկվում են սպառնալիքների և շանտաժի:

“Այն օրը, երբ Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը` որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, խոսում էր Ադրբեջանի առաջնահերթությունների մասին, 8 երիտասարդ ակտիվիստներ (18 տարեկանից փոքր), դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման`զենք պահելու և զանգվածային անկարգությունները կազմակերպելու կեղծ մեղադրանքներով: Խորհրդարանի անդամները և պետական պաշտոնյաները հասարակական ակտիվիստներին հրապարակայնորեն ներկայացնում են որպես “հակաազգային ուժեր” և “ազգի դավաճաններ”, քանի որ նրանք հրապարակում են երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները: Այս բոլոր գործողությունները հակասում են  Ադրբեջանի`որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորություններին”,- նշված է նամակում:

Նամակի հեղինակները խնդրել են Յանգլանդին պահանջել անմիջապես ազատել բոլոր լրագրողներին, բլոգերներին, քաղաքական ակտիվիստներին և իրավապաշտպաններին:

“Մենք խնդրում ենք Ձեզ հրապարակավ ընդգծել, որ Ադրբեջանում ակտիվիստներին ահաբեկելն ու հետապնդելը անթույլատրելի են, և պահանջել անմիջապես դադարեցնել նման գործողությունները”,- ընդգծել են ՀԿ-ների ղեկավարները:

Անկախ

Tags: