ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ազատ արձակել առևանգված նիգերիացի աղջիկներին՝ այն անվանելով սարսափելի հանցագործություն: «Ես և Բարակը այդ աղջիկների մեջ տեսնում ենք մեր դուստրերին: Մենք տեսնում ենք նրանց հույսերը, երազանքները և կարող ենք միայն երևակայել, թե հիմա ինչ տառապանք են կրում նրանց ծնողները»,-ասել է Միշել Օբաման: Վերջինիս խոսքերով՝ Նիգերիայում տեղի ունեցածը միակ դեպքը չէ, նման բաներ տեղի են ունենում ամեն օր:
Աշխարհում 65 մլն աղջիկ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Միշել Օբաման կոչ է արել բոլորին աղոթել առևանգված երեխաների համար, որպեսզի նրանք անվնաս հետ վերադառնան տուն: Բացի այդ, Միշելը միացել է համացանցային ակցիային, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել աղջիկներին: Նա հրապարակել է իր լուսանկարը՝ «Վերադարձրե՛ք մեր աղջիկներին» գրությամբ ցուցանակով:
Tags: Միշել Օբամա, նիգերիացի աղջիկներ