Թուրքական «Ռադիկալի» թղթակիցը հանդիպել և զրուցել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հոր՝ Ահմեդ Համդի Գյուլի հետ: 88-ամյա պարոն Ահմեդը 70 տարի խառատ է եղել, իսկ այժմ կրտսեր որդու՝ Մաջիթի հետ միասին զբաղվում է էլեկտրասյուների, քաղաքում տեղադրվող գովազդային վահանակների արտադրությամբ: Նա չի զլանում ամեն օր գալ գործարան և հետևել աշխատանքներին: «Աշխատելը պաշտամունք է, տանը ձանձրանում եմ»,-խոստովանում է Գյուլը՝ նշելով, որ նախագահի հայր լինել չի նշանակում ոչինչ չանել և տանը նստել: «Հաստոցի վրա արդեն չեմ կարողանում աշխատել, սակայն ուղղություն եմ տալիս գործարանում աշխատող երիտասարդներին: Այնուհետև նստում եմ սենյակումս թերթ կարդում, հեռուստացույց դիտում: Այցելուներ, պատվիրատուներ ունենալու ժամանակ հանդիպում եմ նրանց հետ»,-պատմում է նախագահ Գյուլի հայրը և նշում, որ այսօրվա երիտասարդները և՛ խելացի են, և՛ աշխատասեր:
Tags: Աբդուլահ Գյուլ, Ահմեդ Համդի Գյուլ, թուրքիա
