Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» 1:0 հաշվով հաղթեց «Ամկարին»: Հանդիպման միակ գնդակը 31-րդ րոպեին մրցակցի դարպասը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը փոխարինման դուրս եկավ խաղավերջին:
Ռուսաստանի առաջնությունում Յուրան 16-րդ գնդակը խփեց: Մեկական գնդակ ավելի են խփել ռմբարկուների ցուցակը գլխավորող Սեյդու Դումբիան (ԲԿՄԱ) և Արտյոմ Ձյուբան («Ռոստով»):
