Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատար է Դալյա Գրիբաուսկայտեն

o_929593

Մայիսի 11-ին կայացած Լիտվայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 25%-ի մշակման արդյունքերով առաջատար է Դալյա Գրիբաուսկայտեն` 43,97 %-ով:

Գլխավոր ընտրական հանձնաժողովի նախագահ Զենոնաս Վայագուսկասը հայտնել է, որ «Ակնհայտ է գործող նախագահին աջակցության միտումը»: Ներկայում հաշվարկված են 2004 ընտրատարածքներից 1485-ի քվեաթերթիկները, իսկ խոշոր քաղաքներում շարունակվում է  դրանց հաշվարկը:

Եթե նա ստանա ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին, ապա առաջին փուլից հետո  պետության ընտրված ղեկավար կհայտարարվի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հակառակ պարագայում, վերջնական որոշում Լիտվայի քաղաքացիները պետք է կայացնեն քվեարկության երկրորդ փուլում, որը պլանավորված է մայիսի 25-ին:

Նրա մրցակիցները` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բալչիտիս Զիգմանտասը հավաքել է 15,26, իսկ Աշխատանքային կուսակցության թեկնածու Արտուրաս Պաուլաուսկասը` 14,27 %, իսկ մյուս թեկնածուներին պաշտպանել է ընտրողների 4-9%-ը:

Լիտվայի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկության արդյունքում, 5 տարի ժամկետով` համընդհանուր, հավասար ու ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա:

Անկախ

Tags: , ,