Լուգանսկի ժողովրդական հռչակված հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարզի կարավիճակի վերաբերյալ հանրաքվեն կայացած է հայտարարել: ԿԸՀ-ի նախագահ Ալեքսանդր Մալիխինի տվյալներով, ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 81 %:
Սպասվում է, որ մայիսի 12-ին առավոտյան արդեն կհայտարարվեն քվեարկության արդյունքները: Քվեարկության հարցերով մամլո կենտրոնի ներկայացուցիչը հայտնել էր, որ հանրաքվեի ընթացքում մարզի որոշ շրջաններում խնդիրներ են առաջացել.ուկրաինական բանակը խանգարել է կամարտահայտման անցկացմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լուգանսկի մարզում 1,6 մլն ընտրողներ պետք է պատասխանեին` «Պաշտպանում եք Լուգանսկի ժողովրդական հանրապետության պետական ինքնուրույնության ակտը» հարցին:
Tags: Լուգանսկի մարզ
