Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 25-ին:
Նախնական տվյալների համաձայն, առաջին փուլում գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հավաքել է ձայների 45.83 տոկոսը: Դա բավարար չէ հաղթանակի համար:
Երկրորդ փուլում նրա հակառակորդներն են լինելու Զիգմանտաս Բալչիտիսը կամ էլ Արտուրաս Պաուլաուսկասը, .նրանք մոտավորապես հավասար քանակությամբ ձայներ ունեն` համապատասխանաբար` 13.70 % և 12.12%:
Tags: Լիտվա, նախագահական ընտրություններ
