Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի շախմատի կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը վստահ է հանդես գալիս: Հայ շախմատիստուհին երեք հնարավորից վաստակել է 2 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Իրինա Կրաշից և Աննա Զատոնսկիխից:
ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը վաստակել է 1,5 միավոր:
Աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը:
Tags: շախմատ, սպորտ