Թաիլանդի հարավում մայիսի 12-ին ավելի քան 30 պայթյուն, հրկիզում ու հրաձգություն է կատարվել, ինչի հետևանքով զոհվել է մեկ կին, 10 մարդ էլ վիրավորվել է, հաղորդում է today.kz-ը:
Ոստիկանության տվյալներով, պայթյունները միաժամանակ են տեղի ունեցել տարբեր վայրերում:
«Մենք կարծում ենք, որ դա մահմեդական զինյալների ձեռքի գործն է, որոնք այդպիսով հույս ունեն մարդկանանց հարկադրաբար իրենց շարքերն անցկացնել»,-ասել է Թաիլանդի Ազգային ավտանգության խորհրդի ղեկավար Պարադորն Պատանաթաբուրը:
Թաիլանդի բնակչության մեծամասնությունը բուդդայականություն է դավանում, սակայն հարավային մի շարք նահանգներում, օրինակ` Պատանիում, Յալայում, քաղաքացիների մեծամասնությունը մահմեդականներ են: Այդ տարածաշրջանում գործում են անջատողական խմբավորումներ, որոնց անդամները փորձում են ինքնավարության հասնել:
Tags: Թաիլանդ.ահաբեկչություն