Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը դեռ չի ավարտվել, սակայն չեմպիոնը հայտնի է: Այդ կոչմանն է արժանացել Երևանի «Բանանցը»: Այն առաջին անգամ դարձավ մեր երկրի ուժեղագույն: Ուշագրավն այն է, որ նախորդ առաջնությունում «Բանանացը» եզրափակել էր մրցաշարային աղյուսակը:
25-րդ տուրի խաղում «Բանանացը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Փյունիկին»:
«Բանանցը» վաստակեց 50 միավոր և մցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ:
«Միկան», «Շիրակը», «Արարատը» 44-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը:
Մայիսի 18-ին: «Արարատը» կմրցի «Շիրակի» հետ, «Միկան»` «Բանանցի» հետ: Այդ խաղերից հետո կորոշվեն մյուս մրցանակակիրները:
Tags: սպորտ, ֆուտբոլ