Լուգասկում տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են

1141-390x290Լուգանսկի մարզում տարածաշրջանի ինքնուրույնության օգտին է քվեարկել  բնակիչների 96,2%-ը:  Մամլո  կենտրոնի ներկայացուցիչ Վասիլի Նիկիտինի տվյալներով, Լուգանսկի մարզում 1 298 084 մարդ է պաշտպանել տարածաշրջանի պետական ինքնուրույնության ակտը: Այդ հարցին բացասական պատասխան է տվել միայն քվեարկողների 3,2%-ը: Մարզի տարածքում 32 ընտրական հանձնաժողով է աշխատել: Ինչպես հանրաքվեի անցկացման  ԿԸՀ-ի նախագահն է նշել, մասնակիցներից շատերը «պարտիզանական պայմաններում են աշխատել»: Մասնակցությունը կազմել է 75%:

Դոնեցկի մարզի անկախության համար քվեարկել է նախնական տվյալներով,  քվեարկողների  89,07% -ը:

Կիևի իշխանությունները Դոնեցկի ու Լուգանսկի ընտրությունները ֆարս են անվանել: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը հայտարարել է, որ դրանք իրավական հետևանքներ չեն ունենա: Ընդ որում, նա նշել է, որ հանրաքվեն կազմակերպողները  քրեական պատասխանատվության կենթարկվեն:

 

 

Tags: ,