Երկուշաբթի օրը իշխանությունները հայտնել են, որ Տեխասում անտառային հրդեհը ավերել է 100 տուն, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:
Տեխասի անտառային ծառայությունն ինքնաթիռներ է տրամադրել հրդեհը մարելու համար:
Այդ տարածքում սառը օդային զանգվածների ներհոսքը բարձրացրել է տեղանքի խոնավությունը, ինչն օգնել է հրշեջների աշխատանքին:
Ըստ տեղեկությունների՝ այրվել է 608 հեկտար տարածք, տարհանվել է 700-800 մարդ:
Ոստիկանության պետը հայտնել է, որ հրդեհը ողջ քաղաքը վտանգի տակ է դրել: Այն սկսվել էր կիրակի կեսօրին և տարածվել ուժեղ քամիների հետևանքով:
Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ:
