Անտարկտիդայի խորքում ակտիվ հրաբուխ է հայտնաբերվել

անտարկտիկաԱնտարկտիդայի խորքում հայտնաբերված ակտիվ հրաբուխը կարող է ժայթքել և հալեցնել սառույցի շերտի ներքին հատվածը՝ ավելացնելով գլոբալ տաքացման հետևանքները:

Հետազոտողները սառույցի տակ գտնվող հրաբուխը հայտնաբերել են մայրցամաքի արևմտյան հատվածում հատուկ սարքերով տեկտոնական ակտիվությունը ստուգելու ժամանակ:

Այսպիսով՝ գիտնականները պարզել են, որ սառույցի տակ հրաբուխ է ձևավորվում:

Հրաբուխը հայտնաբերվել է Անտարկտիդայի ամենաբարձր հրաբխից՝ Սիդլի լեռից 48կմ հեռավորության վրա: Չնայած հրաբխի ժայթքումը սառույցը հնարավոր է չճեղքի՝ այնուամենայնիվ արձակված ջերմությունը իր ազդեցությունը կունենա շրջակայքի վրա:

Հրաբխի ժայթքումից սառույցը կհալվի և սառույցի ներքևի հատվածով մեծ քանակությամբ ջուր կհոսի դեպի ծով՝ մեծացնելով սառույցի սահքը և արագացնելով սառցաշերտի կորստի արագությունը:

 Անկախ

Tags: