Երկուշաբթի օրը Բոկո հարամ խմբավորումը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում են մահմեդական գլխակապեր կրող առևանգված նիգերիացի աղջիկները, իսկ ահաբեկչական խմբավորման առաջնորդը հայտարարում է, որ նրանք մահմեդականություն են ընդունել:
Շուրջ 100 աղջիկներին ցուցադրող ֆրանսիական Agence France-Presse լրատվական գործակալության հրապարակած հոլովակը նկարահանվել է անհայտ անտառային վայրում:
27 րոպե տևող հոլովակում ահաբեկչական խմբավորման առաջնորդը նշում է, որ ինքը ցանկանում է դպրոցական աղջիկներին փոխանակել Բոկո հարամի բանտարկյալների հետ:
Հոլովակում աղջիկները սև և մոխրագույն հիջաբներով բարձրաձայն կրկնում են Ղուրանի տողերը:
Սա անցած ամիս առևանգված աղջիկների առաջին ցուցադրումն է: Անցած ամիս իսլամիստ զինյալները Նիգերիայի Չիբոկ քաղաքի դպրոցից առևանգել էին 300 աղջիկների:
Tags: Բոկո հարամ խմբավորում, նիգերիացի աղջիկներ