Ստամբուլի ասիական և եվրոպական մասերը իրար կապող Բոսֆորի կամուրջի վրա այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով աշխատանքի շտապող քաղաքացիները ստիպված են եղել կամուրջն անցնել ոտքով: Հարյուրավոր մարդիկ, չկարողանալով սպասել մինչև խցանման ավարտը, դուրս են եկել ավտոբուսներից և մետրոբուսներից և քայլել կամուրջի երկայնքով:
Սովորաբար հետիոտնի համար կամուրջով անցնելը արգելված է: Սակայն այսօր քաղաքացիները բացառիկ հնարավորություն են ունեցել քայլելու Բոսֆորի կամրջով՝ հիանալով գեղեցիկ տեսարանով:
Tags: Բոսֆորի կամուրջ