Չինաստանում պատը փլվել է տան վրա՝ մահացել է 18 և վիրավորվել երեք մարդ:
Ցինդաո քաղաքի վերամշակման գործարանի աշխատակիցները հորդառատ անձրևից պատսպարվել էին մոտակա տանը:
Սակայն փոթորիկը այնքան ուժեղ է եղել, որ տան շրջակայքը լցրել է ջրով, ինչի հետևանքով մոտակա հենապատը փլուզվել է տան վրա:
Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ պատահարի ժամանակ տանը 40 մարդ է գտնվել:
Իշխանությունները պարզում են փլուզման պատճառները:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Չինաստանի արևելյան ափի և հարավային շրջաններում հորդառատ անձրևներ են տեղում:
Tags: Չինաստան