Ադրբեջանցի լրագրող Միրկադիրովին արգելել են շփվել հարազատների հետ

Ադրբեջանցի լրագրող ՄիրկադիրովԱդրբեջանի ներքին գործերի նախարարությունում ձերբակալված ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովի փաստաբանները այցելել են լրագրողին, հաղորդում է “Հագին” կայքը:

“Նա իրեն լավ է զգում, առողջությունից չի բողոքում: Սակայն նրան դեռ չեն տալիս անկախ և ընդդիմադիր թերթեր: Բացի դրանից, նրան մինչ օրս արգելում են շփվել բարեկամների և մտերիմների հետ”,- նշել է լրագրողի փաստաբանը:

Հարցին, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, փաստաբանը նշել է, որ դա քննիչի հրամանն է: “Ըստ օրենքի` Ռաուֆ Միրկադըրովը իրավունք ունի պարբերաբար շփվել իր հարազատների հետ, խոսել հեռախոսով և ստանալ թերթեր: Հետևաբար, նման արգեքները անհիմն են”,- ընդգծել է փաստաբանը:

Միրկադիրովը դեռևս հրաժարվում է ցուցմունք տալ, չնայած նրա ձերբակալությունից և մեղադրանքներ ներկայացնելուց հետո վերջինս չի հարցաքննվել, և հետաքննությունը փաստացիորեն չի իրականացվում: Փաստաբանը տեղյակ չէ`ինչքան ժամանակ կտևի նման իրավիճակը:

Հիշեցնենք, որ Միրկադըրովը Թուրքիայից արտաքսվել էր ապրիլի 19-ին: Բաքու ժամանելուն պես նրան ձերբակալել են և տեղափոխել ներքին գործերի նախարարություն: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

Անկախ

Tags: