Անգլիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Թուրքիայի նման առաջիկայում ԵՄ-ի անդամակցության հեռանկար ունեցող երկրների քաղաքացիները պետք է երկար սպասեն աշխատելու նպատակով Անգլիա գալու համար: Քեմերոնը նշելով, որ Անգլիայի ժողովուրդը արդեն չի ցանկանում, որպեսզի ԵՄ-ն ընդլայնվի, հայտարարել է, որ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժման հարցում կարևոր փոփոխություններ չիրականացնելու դեպքում Անգլիան դեմ է լինելու Թուրքիայի նման պոտենցիալ նոր անդամներին: Վարչապետը կարծես նախազգուշացրել է, որ կարող է վետոյի իրավունք կիրառել առաջիկայում սպասվող անդամության հայտերի դեմ: Նա նշել է նաև, որ նոր անդամները պետք է ընտրվեն միայն ԵՄ անդամ երկրների միաձայն համաձայնության դեպքում:
