Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի 1915 թվականի վերաբերյալ «ցավակցական» ուղերձից հետո ստամբուլահայ գործարար Լևոն Արմանլըն կողմից «Հյուրիյեթ» թերթում հրապարակել էր վարչապետին ուղղված շնորհակալական հաղորագրություն, որը լայն քննարկումների առարկա դարձավ: «Ակօս»-ի լրագրողը հանդիպել և զրուցել է Լեոն Արմանլըի հետ և փորձել հասկանալ նրա այս դիրքորոշման դրդապատճառը: Արմանլըն համուզմունք է հայտնել, որ իր շնորհակալությունը ցավակցությունից կարևոր է, և որ ցավակցական ուղերձը իր հայտարարության կողքին դժգույն է դառնում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Էրդողանի հայտարարությունը ցեղասպանության ժխտման շարունակությունը չէ, Արմանլըն հետևյալ կերպ է պատասխանել. «1915 թվականին Թուրքիայում 2 միլիոն հայ կար: Հիմա ուզում եմ, որ սա դարձնեք գլխագիր: Այն ժամանակներից մինչև հիմա եթե բոլորը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պես մտածեին, այժմ Թուրքիայում միլիոնավոր հայեր կլինեին»: Իսկ այն հարցին, թե այդ պարագայում ինչու է Էրդողանը շարունակում ժխտել ցեղասպանությունը, Արմանլըն նշել է. «Ես այն չեմ կոչում ցեղասպանություն: Հիտլերի արածը հրեաների նկատմամբ ցեղասպանություն էր: Տեղահանություն է եղել, որի ժամանակ մեծ թվով մարդիկ են մահացել: Մեկը պետք է պատասխան տա սրա համար: Ես չեմ կարծում, որ դա ցեղասպանություն չէ: Պատերազմում առաջացած, խճճված մի բան: Իհարկե, դեպքեր են եղել, սակայն ես հավատում եմ, որ դրանք փոխադարձ էին»:
