Լամպեդուզայի ափերի մոտ լաստանավ է խորտակվել.14 մարդ զոհվել է 200-ն անհետ կորել են

o_868213Մայիսի 12-ին Սիցիլական ծոցում, Լամպեդուզա կղզու մոտ խորտակվել է ներգաղթյալներով լաստանավը: Հայտնաբերվել է 14 զոհի մարմին: 200-ը անհետ կորած են հայտարարվել: Նավում ընդամենը 400 փախստական է եղել, այդ թվում` կանայք ու երեխաներ:

Փրկարարական օպերացիան անց են կացնում Mare Nostrum  մարդասիրական ռազմական առաքելության նավերը: Վերջին 2 օրում նրանք արդեն շուրջ 1000 փախստականի են փրկել:

Աֆրիկյան մայրցամաքի ափերի մոտ գտնվող Լամպեդուզա կղզի են ձգտում հասնել Սև մայրցամաքի աղքատ երկրների, ինչպես նաև  Սիրիայի, Պաղեստինի փախստականների խմբերը, ընդ որում, շատերն են այդ ճանապարհին զոհվում: Մայիսի 11-ի ն նեղուցը հատելու փորձի ժամանակ 40 մարդ էր զոհվել: Կես տարի առաջ, 500 փախստականի զոհվելուց հետո ստեղծվեց Mare Nostrum  առաքելությունը, որը Հռոմի վրա 300 հազար եվրո է նստում: Նման ծախսերի դեմ են բողոքում Իտալիայի որոշ կուսակցություններ:

Իշխանություններն առաջարկում են խնդրի վրա ԵՄ ուշադրությունը հրավիրել, որն առայժմ Իտալիային չի օգնում ոչ  փրկարարական աշխատանքներում, ոչ էլ ներգաղթյալների տեղավորման հարցով: Սակայն հայտնի է, որ Իտալիան ներգաղթյալների համար դեպի  հյուսիսային Եվրոպա տանող  «տարանցիկ» կետ է:

Անկախ

Tags: , , ,