ԶԼՄ-ներ.ամերիկացի հնագետները հայտարարել են, որ գտել են Կոլումբոսի նավի բեկորները

5371c425-e4a3-6e88-e4a3-6e879601efd9.photo.0Ամերիկացի գիտնականների խումբը Կարիբյան ծովի հատակում, Հաիթիի ափերի մոտ հայտնաբերել է նավաբեկորներ, որոնք, հնարավոր է լինեն «Սանտա Մարիա» նավից, որով Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան, գրում է Independent թերթը:

«Բոլոր աշխարհագրական, տեղագրական ու հնագիտական վկայությունները հիմքեր են տալիս ենթադրելու, որ դա Կոլումբոսի նավից է»,-հայտարարել է խմբի ղեկավար, ամերիկացի հետազոտող Բարրի Քլիֆորդը:

Խումբը նման հայտարարություն է արել վերջերս Կարիբյան ծովի շրջանում արշավախմի կատարած ուսումնասիրությունների արդյունքներով: Հաիթիի կառավարության հետ համատեղ ուսումնասիրության ընթացում ջրասուզակները, մագնիսաչափերով ու հիդրոլոկացիոն սարքերով մանրամասն զննել են հատակը:

2003-ին նույն խումբը տեղանքի լուսանկարչական հետազոտություն է կատարել:Բացի այդ, Քլիֆորդը հետազոտել է ծովային ավելի քան 400 շեղումներն ու Կոլումբոսի օրագիրը, ինչը թույլ է տվել որոշելու նավի բեկորների գտնվելու վայրն ու էապես հստակեցնելու որոնումների շրջանը: Գիտնականները նավի արտաքին նկարագրությունը համադրել են լուսանկարների հետ: «Հիմա մեզ անհրաժեշտ է Հաիթիի կառավարության հետ շարունակել համատեղ աշխատանքները, որպեսզի բեկորների հնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություն կատարենք»,-ասել է Քլիֆորդը: Նրա խոսքով, պեղումները հնագիտական առաջին վկայությունները կլինեն Ամերիկայի հայտնագործման վերաբերյալ:

«Սանտա Մարիան»ֆլագմանական մեկ տախտակամածով եռակայմ նավ է, որով Քրիստափոր Կոլումբոսը 1492-ին հայտնագործեց Ամերիկան: Նավի երկարությունը 21-25 մ է, այն կարող էր 40 մարդ տեղավորել: Նավը Հաիթիի ափերի մոտ  1942-ի դեկտեմբերի 25-ին բախվեց խութերին:

Tags: ,