Արգենտինայի իշխանությունները պլանավորում են միանալ արագ զարգացող երկրների միջազգային բլոկին` BRICS-ին (Brazil, Russia, India, China, SouthAfrica), հաղորդում է Lenta.ru-ն:
Հնդկաստանի, Բրազիլիայի ու ՀԱՀ-ի իշխանություններն արդեն տվել են իրենց համաձայնությունը Արգենտինայի անդամակցության վերաբերյալ: Սակայն վերջնական որոշում կլինի մյուս անդամների հետ համաձայնեցումից հետո, քանի որ Արգենտինան արտաքին մեծ պարտք ունի:
«Արգենտինայի հետ հարաբերություններում մենք մեծ ներուժ ունենք, մեր երկու երկրներն էլ պետք է շատ աշխատեն»,ասել է Բուենոս Այրեսում Հնդկաստանի դեսպան Ամարենդա Կհատուան:
BRICS-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 15-ին, Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում:
Tags: BRICS, Արգենտինա