Բելառուսի սլավոնական կոմիտեի նախագահությունը իշխանություներին կոչ է անում դադարեցնել հանրապետության հետագա մասնակցությունը «Եվրատեսիլին», իսկ Բելռադիոհեռուստաընկերությանն առաջարկել է հրաժարվել հեռարձակման իրավունքից:
«Կոնչիտա Վուրսթի հաղթանակը խորհրդանշում է Եվրոպական միությունում բարոյական արժեքների վերջնական անկումը: Նման Եվրոպան մեզ պետք չէ, դա խոսուն օրինակ է այն բանի, թե ինչի է հանգեցնում ազատության միակողմանի բացատրությունը, լիբերալ գաղափարախոսությունն ու կառավարող էլիտայի հոգևորության բացակայությունը»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է հասարակական միավորման դիմումից:
Բելառուսի սլավոնական կոմիտեն հասարակական ոչ կառավարական ազգային միավորում է, այն ղեկավարում է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերգեյ Կոստյանը: Կոմիտեի անդամների կարծիքով, «Եվրատեսիլը» վաղուց է քաղաքականացված:
Tags: Բելառուս, եվրատեսիլ
