Սպորտի նախարար. «Այն անձինք, ովքեր չեն կարողանա լիարժեք կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանց մենք ստիպված կլինենք հրաժեշտ տալ»

գղ8ed0b1243fc3eed3aab9e315d3b1fbaՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքին, ստորաբաժանումներում աշխատանքների կազմակերպման գործընթացին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով
Խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարներ Խաչիկ Ասրյանը, Արսեն Քարամյանը, Նազարեթ Մնացականյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռաշիդ Գալստյանը, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: 

Նախարար Ղազարյանը նշել է, որ ծանոթ լինելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի առանձնահատկություններին ու դժվարություններին, ակնկալում է բոլորի աջակցությունն առկա խնդիրներին անհրաժեշտ լուծումներ տալու համար:

«Ես սպասում եմ ձեր առաջարկություններին, եղեք անաչառ և առավել նախաձեռնող: Աշխատելու ենք միասին, խնդիրները լուծելու և հաջողություններ գրանցելու ենք նույնպես միասին, իսկ այն անձինք, ովքեր չեն կարողանա լիարժեք կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանց մենք ստիպված կլինենք հրաժեշտ  տալ»,- նշել է նախարարը:

Փոխնախարարները և նախարարության աշխատակազմի ղեկավարը ներկայացրել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը:

 

Հանդիպման վերջում նախարարը փաստել է, որ աշխատանքային հանդիպումների այս ձևաչափը պահպանվելու և լինելու է շարունակական:

Tags: ,