Քիչ ժամանակ է մնացել մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը: Ավարտվեց նաև թիմերի հայտավորվան ժամկետը:
Եվ ահա, ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը հրապարակել է խաղացողների նախնական ցուցակը: 30 ֆուտբոլիստներից կընտրվեն 23-ը:
Դարպասապահներ. Բրեդ Գուզան («Աստոն Վիլա»), Թիմ Հովարդ («Էվերտոն»), Նիկ Ռիմանդո («Սոլթ Լեյկ»)։
Պաշտպաններ. Դա Մարկուս Բիսլի («Պուեբլա»), Մեթ Բեսլեր («Կանզաս Սիթի»), Ջոն Բրուքս («Հերտա»), Ջոֆ Քեմերոն («Սթոք Սիթի»), Թիմի Չանդլեր («Նյուրնբերգ»), Բրեդ Էվանս («Սիեթլ»), Օմար Գոնսալես («Լոս Անջելես Գելեքսի»), Կլարենս Գուդսոն («Սան Խոսե»), Ֆաբիան Ջոնսոն («Հոֆենհայմ»), Մայքլ Պարխուրս («Կոլամբուս»), Դեանդրե Յեդլին («Սիեթլ»)։
Կիսապաշտպաններ. Կայլ Բեկերման («Սոլթ Լեյկ»), Ալեխանդրո Բեդոյա («Նանտ»), Մայքլ Բրեդլի («Տորոնտո»), Ջո Կորոնա («Տիխուանա»), Բրեդ Դեւիս («Հյուսթոն»), Միքս Դիսկերուդ («Ռոսենբուրգ»), Մաուրիս Էդու («Ֆիլադելֆիա»), Յուլիան Գրին («Բավարիա»), Ջեյմեյն Ջոնս («Բեշիկթաշ»), Գրեհեմ Զուսի («Կանզաս Սիթի»)։
Հարձակվողներ. Ժոզի Ալտիդոր («Սանդերլենդ»), Տերենս Բոյդ («Ռապիդ»), Կլինտ Դեմփսի («Սիեթլ»), Լենդոն Դոնովան («Լոս Անջելես Գելեքսի»), Արոն Ջոհանսոն («ԱԶ Ալկմար»), Քրիս Վոնդոլովսկի («Սան Խոսե»)։
Tags: սպորտ, ֆուտբոլ