Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում, թե աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ում կընդգրկի Բրազիլիայում առաջիկայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների ցուցակում: Թեկնածուներն 30-ն են, իսկ աշխարհի առաջնության կմեկնեն նրանցից 23-ը։
Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Խոսե Ռեյնա («Նապոլի»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Պաշտպաններ. Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Ալբերտո Մորենո («Սևիլիա»), Խավի Մարտինես («Բավարիա»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Խուանֆրան («Աթլետիկո»), Դանիել Կարվահալ («Ռեալ»)։
Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Կոկե («Աթլետիկո»), Անդեր Իտուրասպե («Աթլետիկ»), Չավի («Բարսելոնա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Պեդրո Ռոդրիգես («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա, Խեսուս Նավաս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»)։
Հարձակվողներ. Դիեգո Կոստա, Դավիդ Վիլյա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ֆերնանդո Տորես («Չելսի»), Ալվարո Նեգրեդո («Մանչեսթեր Սիթի»), Ֆերնանդո Լորիենտե («Յուվենթուս»)։
Tags: սպորտ, ֆուտբոլ