Իրանի առևտրի պալատում կայացել է օրգանական արտադրանքների շուկայի զարգացման երկրորդ միջազգային համագումարը: Համագումարին մասնակցել են Իրանի գյուղատնտեսության, օրգանական արտադրանքների և տնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանի օրգանական արտադրանքների շուկայի ընդլայնման երկրորդ միջազգային համագումարի քարտուղար Մոհամմեդռեզա Արդաղանին հայտնել է, որ Եվրամիությունը 1,5 մլն եվրո է տրամադրելու Իրանին` երկրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար:
«Այս օգնությունն Իրանին կփոխանցվի գյուղատնտեսական հստակեցված նախագիծ ներկայացնելուց հետո»,-ասել է Արդաղանին:
Համագումարի անցկացման հետ միաժամանակ, Իրանում իր աշխատանքն է սկսել օրգանական արտադրանքների համաշխարհային ֆեդերացիայի գրասենյակը:
Tags: Եվրամիություն, իրան