Սպորտով զբաղվելն օգնում է խելացի դառնալ

աերոբիկաՎանկուվերի համալսարանի աշխատակիցներն  ապացուցել են սպորտով զբաղվելու դրական ազդեցությունը մարդու գլխուղեղի վրա:

Հետազոտությանը մասնակցել են 70-80 տարեկան 100 կանայք, որոնք հիշողության հետ կապված խնդիրներ են ունեցել: Գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդով ֆիքսել են հիպոկամպի չափերը (գլխուղեղի հատվածում), որը պատասխանատու է հիշողության համար, և այդ կանանց ուղարկել են սպորտով զբաղվելու, գրում է «Դելայտ նյուս»-ը:

Նրանք 6 ամսվա ընթացքում  շաբաթական 2 պարապմունք են կատարել: Նրանց բաժանել են 3 խմբի: Առաջին խմբի անդամները ճկունության վարժություններ են կատարել, երկրորդ խումբը՝ աերոբիկայի, երրորդն էլ՝ ուժային: Աերոբիկայով զբաղվող կանանց մոտ հիպոկամպի չափսերը փոքր-ինչ մեծացել են, իսկ մյուս երկու խմբերի մոտ փոփոխություններ չեն նկատվել:

Գիտնականները խորհուրդ են տալիս բոլոր տարիքի մարդկանց զբաղվել աերոբիկայով, քանի որ այն լավացնում է հիշողությունը, որը և բերում է ինտելեկտի բարձրացմանը և լավ սովորելուն:

Tags: ,