Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKE) 2013թ.-ին 2 004 774 լիրայի (966 526.33 ԱՄՆ դոլար) ապրանք է արտահանել Ադրբեջան:
Ադրբեջանը 6-րդն է այն երկրների ցանկում, որոնք 2013թ.-ին MEK-ից ապրանք են ներմուծում: 2012 թվականին MKE-ն Ադրբեջան է արտահանել 292 332 ԱՄՆ դոլարի արտադրանք:
MKE-ն Ադրբեջան է արտահանել դիպուկահար հրացաններ, տարբեր տեսակի հրազենային զենք, ինժեներական միջոցներ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնք օգտագործվում են պաշտպանական արդյունաբերության մեջ:
Tags: ադրբեջան, Թուրքիայի մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիա