100 կարատ քաշով դեղին ադամանդը գնային ռեկորդ է սահմանել Ժնևի աճուրդում

5372beef-030a-af9d-030a-af921853ecd5.photo.0Երեքշաբթի Ժնևի աճուրդում  ռեկորդային գնով` 14,5 մլն ֆրանկով (16,35 մլն դոլար) է վաճառվել 100,09 քաշով դեղին ադամանդը` Graff Vivid Yellow-ը:

Խոսքը դեղին ադամանդի գնային նոր ռեկորդի մասին է: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2011-ին, երբ 110,03 կարատ քաշով ադամանդը վաճառվեց 12,4 մլն դոլարով:

Մշակված քարն ամենախոշորներից է ողջ աշխարհում հայտնի դեղին ադամանդներից: Այն վաճառքի էր հանել ոսկերչական Graff տոնը: Մինչ աճուրդը, ակնկալվում էր վաճառքից 15-25 մլն դոլար ստանալ:

«100 կարատ.սա մոգական թիվ է, երբ խոսքն ադամանդների մասին է,-այսպես է մեկնաբանել Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում Sotheby’s-ի նախագահ Դևիդ Բեննեթը:-Իրականումայն շատ տպավորիչ է: Բացառիկ բնութագրերը հանգեցրին նրան, որ քարի համար ռեկորդային գին վճարվեց»;

Մեկ ուրիշ ռեկորդ էլ սահմանվեց նույն աճուրդում.վարդագույն 12,07 կարատանոց ադամանդը վաճառվեց 6,4 մլն ֆրանկով (7,3 մլն դոլար): Այդ քարի յուրաքանչյուր կարատը գնորդի վրա նստեց 601,2 հազար դոլար: Այդպիսով, փաստորեն վարդագույն ադամանդի գնային պատմական ռեկորդ է սահմանվել:

Գնորդների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Անկախ

Tags: