Ջո Բայդենի որդին ուկրաինական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում է

155fbaa98dfb0a378dad7c6472d478c0__600x430ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթերն աշխատելու է Burisma Holdings Limited ընկերությունում: Նա ղեկավարելու է ընկերության իրավաբանական բլոկն ու ներկայացնելու է նրա շահերը միջազգային կազմակերպություններում, ասվում է ընկերության կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ:

Ընկերության հիմնական սեփականատերը Ուկրաինայի էկոլոգիայի նախկին նախարար ու Գերագույն ռադայի պատգամավոր, Նիկոլայ Զլոչևսկին է: Նրա թեկնածությունը նախարարի պաշտոնում առաջարկել էր Նախարարների կաբինետի նախկին ղեկավար Ազարովը: 2012-ի ապրիլի 20-ին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից:

Հանթեր Բայդենը Կոնեկտիկուտ նահանգում փաստաբանների կոլեգիայի անդամ է: Նա բակալավրի աստիճան է ստացել Ջորջթաունի համալսարանում ու դոկտորական աստիճան` Յեյլի համալսարանում: Բացի այդ, Բայդեն կրտսերը ամերիկյան  ինվեստիցիոն-կոնսալթինգային ընկերության համահիմնադիրն է ու ղեկավարող գործընկերը: Նա Ջորջթաունի համալսարանի դիվանագիտական դպրոցի պրոֆեսոր է:

Burisma Holdings Limited –ը մասնավոր նավթարդյունահանող  ընկերություն է, որն աշխատում է 2002-ից: 2012-ին ընկերությունն արդյունահանել է շուրջ 220 մլն խմ գազ:

Անկախ

Tags: ,