Գայլին սպանել են Այովա նահանգում: Որսորդը նրան շփոթել է կոյոտի հետ, որոնց սպանելն օրենքով արգելված չէ, քանի որ համարվում են վնասատուներ. հաճախակի են դեպքերը , երբ այդ գազանները հարձակվում են անտառային եղջերուների վրա: Երբ որսորդը սկսեց գլուխը գովել` արդեն ուշ էր. գորշ գայլերի հազվադեպ տեսակի ներկայացուցիչը, որին վերջին անգամ տեսել էին 1925-ին, արդեն անշունչ էր:
Ոստիկաններն ասում են, որ կատարվածի համար որսորդը խորապես զղջում է ու հնարավորինս նպաստում հետաքննությանը: Ամենայն հավանականությամբ նա դրա համար տուգանք կվճարի կամ նույնիսկ հնարավոր է նրան առանց պատժի ազատեն:
“Ես շատ զարմացա. երբ ինձ ասացին, որ նահանգում գորշ գայլեր են հայտնվել: Լինում է, երբ խոշոր կենդանիները հաղթահարում են հեռավոր տարածություններ ու անգամ պետական սահմաններ: Որսորդները պետք է հիշեն դրա մասին ու տեսնեն, թե ինչի վրա են կրակում”,-բացատրել է ամերիկացի կենսաբան Վինս Էվելսայզերը:
Tags: բացառիկ գայլ