Հանքափոր հորը նվիրված թուրք երեխայի հուզիչ նկարը ցնցել է սոցիալական մեդիան

nkar    Այսօր թուրքական մամուլն ու սոցիալական մեդիան ողողված են Մանիսայում տեղի ունեցած ողբերգության մասին վերջին լուրերով, ցավակցական ու հուսադրող գրառումներով: Սոմայի վերաբերյալ «Twitter»-յան գրառումների թիվը հացել է 500 հազարի: Հատկապես բոլորին ցնցել է տարրական դասարանի մի աշակերտի հեղինակած նկարը, ում հայրը ևս աշխատում է հանքահորում: Երեխայի նկարը ռեկորդային տարածում է գտել սոցիալական ցանցերում:

Միևնույն ժամանակ ածխահանքից ողջ դուրս գալու բախտավորություն ունեցած հանքափորներից մեկը պատմել է ներսում տեղի ունեցածը, իսկ այն հարցին, թե արդյոք երբևէ նորից կիջնի ներքև, նա հուզիչ պատասխան է տվել. «Պետք է մտնեմ, բանկին պարտք ունեմ վճարելու»: Ողջ մնացած մեկ այլ հանքափոր էլ, նույնիսկ վիրավոր վիճակում բժիշկներին ասել է. «Կոշիկներս հանե՞մ, պատգարակը չկեղտոտվի»: Այժմ փլատակների տակ շարունակում են մնալ մոտ 400 հանքափոր: Չնայած նրանց ողջ մնալու հավանականությունը գնալով նվազում է, մարդիկ աշխատում են չկորցնել վերջին հույսը:

Անկախ

Tags: