Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել

sugԹուրքիայի Սոմա շրջանի հանքահորում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 205-ի: Հանքափորները հիմնականում մահացել են ածխաթթու գազի թունավորումից և փլատակներում  մնալու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից: Հայտնի է, որ գետնի տակ մնացածների թթվածնի պաշարները գրեթե սպառվել են, նրանց մնացել է ընդամենը 50 րոպե շնչելու հնարավորություն: Այժմ փրկարարները փորձում են թթվածին մատակարարել դեպի ներքև:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ մի շարք թուրք նախարարներ հետաձգել են իրենց արտասահմանյան այցերը և մեկնել Մանիսա: Վարչապետ Թայիփ Էրդողանը ևս հետաձգել է իր Ալբանիայի այցը և պատրաստվում է գալ աղետի վայր:

 

Tags: ,