Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի ներկայացուցիչը երեքշաբթի երեկոյան հայտնել է, որ կանադացի երգչի դեմ բողոք է ներկայացվել գողության փորձի համար:
Տուժածը դեպքի մասին ոստիկանությանը հայտնել էր երկուշաբթի երեկոյան, և ըստ ոստիկանության՝ նա վնասվածքներ չի ստացել գողության փորձի ընթացքում: Բիբերը դեռևս հարցաքննության չի կանչվել:
Ըստ տեղեկությունների՝ 20-ամյա աստղը կարծել էր, թե անցորդը հեռախոսով լուսանկարել է իրեն և խնդրել էր կնոջը իրեն փոխանցել հեռախոսը, որպեսզի ջնջի դրանք: Ամեն դեպքում կինը հեռախոսը նրան չէր փոխանցել և դրել էր պայուսակի մեջ:
Այնուհետև կնոջ և Բիբերի միջև ծեծկռտուք էր սկսվել: Փոփ աստղն, այնուամենայնիվ, վերցրել էր հեռախոսը և համոզվել, որ կինը իրեն չի լուսանկարել: Կինը Բիբերին հայտնել էր, որ ինքը իր դստեր հետ պարզապես ցանկացել է բարևել նրան:
Tags: շոուբիզնես, Ջասթին Բիբեր