Հաղորդավարը խնդրել է բրիտանացի վարչապետին ձայնը կտրել

cameron-sad_244903kԱնցյալ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտնվել է հայտնի հաղորդավար Էնդրյու Մարի շոուում, որը հեռարձակվում է BBС հեռուստաընկերությամբ: Այն պահին, երբ քննարկվում էր նիգերիացի աղջիկների առևանգման խնդիրը, եթերի ժամանակը սպառվել է, և հաղորդավարը խնդրել է կառավարության ղեկավարին «ձայնը կտրել»: Ինչպես հայտնում է Mirror-ը, հաղորդավարին «իր տեղը ցույց տալու» փոխարեն, վարչապետը ներողություն է խնդրել:

Աշխատելով հաղորդումը արագ ավարտել, հաղորդավարը ասել է. « Վարչապե՛տ, ձայնդ կտրի՛ր: Ցավոք մեր եթերաժամը ավարտվեց»: Քեմերոնը մեղավորի տեսքով ներողություն է խնդրել և լռել:

Հաղորդման մյուս մասնակիցը CNN-ի միջազգային թղթակիցը նույնպես դարձել է այդ անհարմար իրավիճակի ականատեսը և հուզված նայել է տեսախցիկին, մինչ Մարը ավարտում էր հաղորդումը:

Ներկա պահին հաղորդման այդ հատվածի տեսանյութը Youtube-ում դիտվել է ավելի քան 177 հազար անգամ:

Անկախ

Tags: