Լուրեր են շրջում, որ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն առաջիկայում կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ» և վերջինիս ներկայացուցիչները որպես փոխհատուցում պատրաստ են վճարել 10 մլն եվրո:
24-ամյան հայ ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննիսյանը պարզաբանել է.
«Խոսակցությունները շատ են, սակայն ներկայումս Օզբիլիսը «Սպարտակի» խաղացող է, և թիմում նրա մոտ ամեն ինչ կարգին է: Եթե առաջարկ լինի, այդ մասին կմտածենք»:
Tags: սպորտ, ֆուտբոլ
