Պատերազմների հետևանքով 2013թ-ի ընթացքում 33,3 միլիոն մարդ է տեղահանվել

syria-displacedՉորեքշաբթի օրը ՄԱԿ-ի և Նորվեգիայի պաշտոնյաների տարածած տեղեկությունների համաձայն՝ 2013 թ-ի ընթացքում ամբողջ աշխարհում պատերազմների հետևանքով 33,3 միլիոն մարդ է տեղահանվել:

2012 թ-ի համեմատությամբ տեղահանվածների թվի 4,5 միլիոնով աճը հիմնականում պայմանավորված է Սիրիայի քաղաքացիական պատերազմով, որի ընթացքում զոհվել է 150,000 մարդ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության և Նորվեգիայի փախստականների հարցերի խորհրդի տվյալներով՝ անցած տարի իրենց տները լքած 8,2 միլիոն մարդկանցից միայն 3,5 միլիոնը Սիրիայից է եղել: 33,3 միլիոն տեղահանվածների մյուս երկու երրորդը իրենց տները լքել են անցած տարիների ընթացքում:

Ըստ վերոնշյալ թվերի՝ յուրաքանչյուր 60 վայրկյանի ընթացքում մեկ ընտանիք է լքում Սիրիան:

 

Tags: ,