Ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ են մասնակցել:
«Ակտոբեն» արտագնա հանդիպումում 3։0 հաշվով հաղթեց «Կայսարին» և իրավունք ստացավ խաղալու քառորդ եզրափակչում:
Կիսապաշտպան Մարկոս Պիզելին 34-րդ րոպեին չկարողացավ հստակ իրացնել11 մ-ոց տուգանային հարվածը և 67-րդ րոպեին փոխարինվեց: Ռոբերտ Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Կայրաթի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը հեռահար հուժկու հարվածով գոլի հեղինակ դարձավ «Գեֆեստի» հետ խաղում։ 26-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ 37-րդ րոպեին։ Նրա թիմը հաղթեց 3։1 հաշվով։
Իսկ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարած «Տոբոլը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց երկրորդ խմբում հանդես եկող «Կիրանին» և պայքարը կշարունակի գավաթային մրցաշարում:
Tags: սպորտ, ֆուտբոլ
