Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ժամանել է ածխահանքի աղետի վայր՝ Սոմա, որտեղ նրան դիմավորել են բողոքի բացականչություններով: Հավաքվածները պահանջել են վարչապետի և կառավարության հրաժարականը: Էրդողանի անձնական անվտանգության աշխատակիցները միջամտել են, արգելակել որոշ լրագրողների աշխատանքը: Էրդողանի փորձել է խոսել ցուցարարների հետ, սակայն տեսնելով, որ ամբոխը մեծանում է, վարչապետին ստիպված են եղել պատսպարել մի խանութում, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո նրան այդտեղից հեռացրել են:
Մինչ երկրում աստիճանաբար աճում է հանրային դժգոհության ու բողոքի ալիքը, մոտ 120 հանքափորի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, իսկ զոհերի թիվը հասել է 245-ի:
