Հնարավոր է հանդիպեն Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները

 Իրան, Սաուդյան ԱրաբիաԻրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը լրագրողների հետ հանիպման ժամանակ ասել է, որ Իրանի արտգործնախարարն առայժմ Սաուդյան Արաբիայից այցի պաշտոնական հրավեր չի ստացել, բայց երկու երկրների նախարարների հանդիպման հարցն օրակարգում է:

«Իրանն ու Սաուդյան Արաբիան կարևոր դերակատարություն ունեն Մերձավոր Արևելքում»,- հավելել է Աբդուլահիանը:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալն ավելի վաղ հայտարարել էր, որ Էր Ռիադը պատրաստ է Թեհրանի հետ քննարկել երկկողմանի հարաբերությունների բարելավման հարցեր և իրանցի իր գործընկեր Ջավադ Զարիֆին հրավիրել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք:

Ենթադրվում է, որ հենց Իրանի ու Սաուդյան Արաբիայի տարաձայնություններն են թեժացնում Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները, հատկապես՝ Սիրիայում, որտեղ Թեհրանն ակտիվորեն աջակցում է գործող իշխանություններին, իսկ Էր Ռիադը՝ զինված ընդդիմությանը:

Ուշագրավ է, որ Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա) միջև միջանկյալ համաձայնագրի ստորագրումից հետո Պարսից ծոցի երկրների և Իրանի  հարաբերություններում առաջընթաց է նկատվում:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: , ,