Իրանի նախագահ Հասան Ռոհանին կմեկնի Չինաստան

HassanRouhani_2634822bՊեկինում Իրանի դեսպանության ներկայացուցիչները հայտնել են, որ մայիսի 20-22-ը Իրանի  նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցի շրջանակում կլինի Չինաստանում: Այցը կկատարվի  Չինաստանի նախագահ Շի Ջեն Փինգի հրավերով:

Իրանի նախագահն այցի ընթացքում այցելելու է Շանհայ, որպեսզի մասնակցի ասիական երկրների համագործակցության և վստահության հաստատման 4-րդ համագումարին:

Այս թեմայով համագումարներ անցկացնելու գաղափարը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևինն է եղել: Նա առաջարկը կատարել էր 1992-ի հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի 47-րդ համաժողովում:

Չինաստանի կառավարությունը Շանհայում համագումարին մասնակցելու է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:

Համագումարի մասնակից երկրներն են` Աֆղանստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Կամբոջան, Չինաստանը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Հնդկաստանը, Հորդանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Պակիստանը, Պաղեստինը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թայլանդը, Թուրքիան, ԱՄԷ-ը, Ուզբեկստանը և Վիետնամը:

Հրավիրված երկրներն են` Հայաստանը, Բութանը, Բրունեյը, Կիպրոսը, Վրաստանը, Քուվեյթը, Լաոսը, Լիբանանը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Օմանը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Սիրիան, Թայվանը, Արևելյան Թիմորը, Թուրքմենստանը և Եմենը:

Դիտորդ երկրներն են` Բանգլադեշը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Մալայզիան, Ֆիլիպինները, Կատարը, Շրի Լանկան, Ուկրաինան և ԱՄՆ-ը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Tags: , , ,