Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մտադիր է մինչև տարեվերջ ևս երկու մրցամարտ անցկացնել

արթուր աբրահամԱյսօր Երևանում լրագրողներին հանդիպելով  WBO վարկածով գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, նշեց, որ ընթացիկ մրցաշրջանում մի շարք բարդ մրցամարտեր է անցկացրել, և ամենադժվարինը եղել է Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Շտիգլիցի հետ, քանի որ, նրան հաղթելուց հետո, երկու տարի անց իրեն է վերադարձրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իսկ մայիսի 3-ին  Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկին հաղթել է խորամանկությամբ: «Միայն ձախ ձեռքով էի մենամարտում, քանի որ վնասվածք ունեի: Մրցակիցս այդ մասին չգիտեր, հակառակ դեպքում՝  բարդություններ կունենայի, Սյեկլոչան կաշխատեր այդ ուղղությամբ:Մինչև տարվա վերջ` օգոստոսին և դեկտեմբերին, մտադիր եմ  ևս երկու մրցամարտ անցկացնել: Մի քանի օր Հայաստանում կմնան, որպեսզի հանգստանամ»,- ասաց նա:

34-ամյա բռնցքամարտիկը չթաքցրեց, որ ինքն էլ լավ է գիտակցում, որ գալու է այն օրը, երբ հրաժեշտ է տալու մեծ սպորտին, բայց մտադիր է դեռ երկու տարի ռինգում մնալ: «Հետո կյանքս հիմնովին կփոխեմ, կապրեմ այնպես, ինչպես ուզում եմ, կուտեմ, կխմեմ այն ամենը, ինչ ուզում եմ: Իսկ առայժմ` պետք է մտածեմ ինձ սպասող մրցամարտերի մասին»,- պարզաբանեց հանրածանոթ բռնցքամարտիկը։

 

 Անկախ

Tags: , ,