Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 79 մասնակիցների պայքարում գրավեց 5-րդ տեղը:
Քոթանջյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ազեր Միրզոևից (Ադրբեջան), Կիրիլ Ստուպակից (Բելառուս) և Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):
Tags: շախմատ, սպորտ