Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է մայիսի 10-ին Կոպենհագենում կազմակերպված է “Եվրատեսիլ- 2014” երգի միջազգային մրցույթի արդյունքները: Ադրբեջանը դժգոհ է այդ արդյունքներից: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է ITV հեռուստաընկերության “Մեծ բեմ” հաղորդման PR մենեջեր Նարիման Մամեդովը:
Ըստ նրա՝ իրենց մասնակիցը ժյուրիի ձայներով 8-րդ, իսկ հեռուստադիտողների քվեով 21-րդ տեղն է զբաղեցրել, իսկ արդյունքում հայտնվել 22-րդ հորիզոնականում։
“37 երկրների պրոֆեսիոնալ ժյուրին Ադրբեջանի ներկայացուցիչ Դիլարա Կյազիմովային բարձր է գնահատել՝ 8-րդ տեղ։ Սակայն արդյունքում նա հայտնվել է 22-րդ տեղում։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել”,- ընդգծել է նա։
“Ընդհուպ մինչև եզրափակիչ Դիլարայի երգը բուքմեյքերների կարծիքով լավագույն 12, անգամ լավագույն 5 կատարումների մեջ է եղել: Սակայն եզրափակչում Ադրբեջանը հանդես է եկել չափազանց անհաջող 3-րդ համարի տակ, ինչը, ըստ երևույթին, ազդել է հեռուստադիտողների քվեարկության վրա”, – նշել է Նարիման Մամեդովը:
Tags: ադրբեջան, Եվրատեսիլ 2014