Նախատեսված է, որ օգոստոսի 1-15-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքը պետք է հյուրընկալի Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին: Բայց ստուգատեսի անցկացումը հարցական է։
Այդ մասին հայտնել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը։ Նա ստեղծված իրավիճակը լուրջ և դրամատիկ է համարել:
Բանն այն է, որի երբ 2010-ին որոշվել էր, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադան պետք է Նորվեգիայում կազմակերպվի, այդ երկրի կառավարությունը խոստացել էր 75 միլիոն նորվեգական կրոն ֆինանսական օգնություն հատկացնել:
Գումարն ամբողջովին փոխանցվել է 2014 -ին, սակայն վերջին չորս տարվա ընթացքում գներն աճել են։ Եվ այդ փողերի մեծ մասը ծախսվել է 2013-ի աշխարհի գավաթի խաղարկության անցկացման համար։
Օլիմպիադայի կազմակերպիչները դիմել են կառավարությանը և լրացուցիչ ֆինանսներ խնդրել, սակայն մերժում են ստացել։
Tags: շախմատ, սպորտ